Փասադենայում տեղի է ունեցել աշակերտների ձեռքի աշխատանքների<br /> ցուցահանդէս` նուիրուած Մեծ Եղեռնի 95-րդ տարելիցին<br />


Փասադենայում տեղի է ունեցել աշակերտների ձեռքի աշխատանքների
ցուցահանդէս` նուիրուած Մեծ Եղեռնի 95-րդ տարելիցին

  • 30-04-2010 20:25:00   | ԱՄՆ  |  Հասարակութիւն
ՓԱՍԱԴԵՆԱ, 30 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ապրիլի 11-17-ը Վաչէ եւ Թամար Մանուկեան երկրորդական վարժարանի սրահում գործել է վարժարանի աշակերտների ձեռքի աշխատանքների ցուցահանդէս` նուիրուած Մեծ Եղեռնի 95-րդ տարելիցին` «Նոր սերունդ-նոր հորիզոն» խորագրով: Այս մասին տեղեկացնում է «Ասպարէզը»: Ցուցահանդէսում ներկայացուել են ձեռագործ աշխատանքներ, քարտեզներ, մանրակերտեր, պատմական դրոշակներ, Ցեղասպանութեան մասին պատմող հայերէն, անգլերէն շարադրութիւններ եւ այլ գործեր:
  -   Հասարակութիւն