Թուրքիայի ազգային անվտանգութեան խորհուրդը 6,5 ժամ շարունակ<br /> քննարկել է իրադրութիւնը Կովկասում<br />


Թուրքիայի ազգային անվտանգութեան խորհուրդը 6,5 ժամ շարունակ
քննարկել է իրադրութիւնը Կովկասում

  • 30-04-2010 20:20:00   |   |  Քաղաքական
ԱՆԿԱՐԱ, 30 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Թուրքիայի ազգային անվտանգութեան խորհուրդը 6,5 ժամ շարունակ քննարկել է իրադրութիւնը Կովկասում եւ ընդհանուր առմամբ տարածաշրջանում: Նիստին մասնակցել են Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գիւլը, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, զու գլխաւոր շտաբի պետ Իլքեր Բաշբուղը, այլ բարձրաստիճան պաշտոնեաներ,- տեղեկացնում է «Ռեգնումը»: Խորհրդի նիստի արդիւնքների վերաբերեալ Թուրքիայի նախագահի աշխատակազմը տարածել է հաղորդագրութիւն, որում, մասնաւորապէս նշւում է, թէ հայ-թուրքական յարաբերութիւնների պատմութիւնը պէտք է ուսումնասիրեն գիտական եւ ակադեմիական շրջանակները` հիմնուելով օբյեկտիվ եւ ստուգուած փաստերի վրայ: Բացի դրանից` ասւում է, որ Թուրքիան պատրաստ է յետագայում էլ ջանքեր գործադրել Հարաւային Կովկասում խաղաղութիւն եւ կայունութիւն հաստատելու համար: Նիստից յետոյ Թուրքիայի փոխվարչապետ Ջեմիլ Չիչեկը յայտարարել է, որ հայ-թուրքական արձանագրութիւնները շարունակում են մնալ Թուրքիայի օրակարգում:
  -   Քաղաքական