Ամերիաբանկի եւ Կասկադ Բանկի միաւորման առաջին ազդակները<br />


Ամերիաբանկի եւ Կասկադ Բանկի միաւորման առաջին ազդակները

  • 30-04-2010 17:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ամերիաբանկի եւ Կասկադ Բանկի քարտապանների համար ստեղծուած են սպասարկման նոր հնարաւորութիւններ: Ինչպէս յայտնում են Ամերիաբանկից, բանկերի յաճախորդները կարող են օգտուել երկու բանկերի բանկոմատների ամբողջ ցանցից այն նոյն սակագներով, ինչպիսիք ներկայումս գործում են նրանցից իւրաքանչիւրի համար: Երկու բանկերի արդէն գործող բանկոմատների թուաքանակը հասնում է 53-ի, որոնցից 39-ը Ամերիաբանկի բանկոմատներն են, 14-ը` Կասկադ Բանկի: Ամերիաբանկը նախատեսում է 2010թ. աւելացնել բանկոմատների թուաքանակը, ինչպէս նաեւ ընդլայնել աշխարհագրական ընդգրկվածությունը` տեղադրելով դրանք իր յաճախորդների համար նախընտրելի տարածքներում: Նշենք, որ մօտ ժամանակներս երկու բանկերի քարտապաններին սպասւում է նոր անակնկալ եւս, նրանք կօգտուեն երկու բանկերի զեղչային ընդարձակ համակարգից, որն ընդգրկում է աւելի քան 150 առեւտրային կէտեր, ժամանցի վայրեր, հասարակական սննդի օբյեկտներ, բուժական կենտրոններ եւ այլ ծառայութիւնների ոլորտներ: Ամերիաբանկը հանդէս է գալիս ArCa, MASTER CARD, VISA քարտերի թողարկմամբ եւ սպասարկմամբ, այդ թւում նաեւ VISA PIATINUM եւ MASTER CARD PLATINUM քարտերի թողարկմամբ եւ առաջակում է այդ քարտերի ամբողջական փաթեթ, որը ներառում է լրացուցիչ ծառայութիւնների տրամադրում` IAPA միջազգային զեղչային քարտ, Priority Pass առաջնային անցաթղթի քարտ եւ ճանապարհորդական ապահովագրութիւն ժռոսգոսստրախ ԱՐՄԵՆԻԱԻ ապահովագրական ընկերութեան կողմից: Միաւորման արդիւնքում երկու բանկերի յաճախորդներին առաջարկուող միասնական, առաւել կատարելագործված եւ նորացուած ծառայութիւնների մատուցումը, լինելու է շարունակական: Ներկայացուածը վկայում է, որ երկու բանկերի միաւորումը սպասարկման առաւել բարենպաստ պայմաններ է ստեղծում այդ բանկերի յաճախորդների համար, ինչպէս եւ հաւաստիացրել էին բանկերի բաժնետէրերն իրենց ուղերձում: «Ամերիաբանկ» ՓԲԸ կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ, ներդրումային եւ սահմանափակ մանրածախ բանկային ծառայութիւններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: «Ամերիաբանկ»-ի Տնօրէնների խորհրդի նախագահն է պրն Ռուբէն Վարդանեանը, Տնօրինության նախագահ-գլխաւոր տնօրէնը` պրն Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկ»-ի ռազմավարական գործընկերն է «տրոյկադիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերութիւններից մէկը:
  -   Տնտեսութիւն