Կմշակվի պետական միջոցներով տպագրվող դասագրքերի տրամադրման<br /> նոր կարգ<br />


Կմշակվի պետական միջոցներով տպագրվող դասագրքերի տրամադրման
նոր կարգ

  • 29-04-2010 21:06:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի կառավարութեան ապրիլի 29-ի նիստում ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը յայտարարեց, որ Հայաստանում պետական ֆինանսավորմամբ տպագրվող դպրոցական դասագրքերի տրամադրման կարգի փոփոխման անհրաժեշտութիւն կայ: Ըստ նրա, չնայած տարրական դասարանների դասագրերի տպագրության համար մեծ գումար է յատկացւում, որոնք պէտք է տրամադրվեն անվճար, սակայն շուկայում շարունակւում է դրանց վաճառքը: Ի.Զաքարյանի խօսքերով, ուսումնասիրությունները ցոյց են տուել, որ պետական բիւջէի միջոցներով տպագրվող գրքերը 100%-ով բաւարարում են պահանջարկը: «Այդ դէպքում անհասկանալի է, թէ ինչու՞ են հրատարակիչները աւելի շատ գրքեր տպագրում, ինչ արդիւնքում դասագրքերը յայտնւում են շուկայում»,- նշեց Ի.Զաքարյանը: ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանը յայտնեց, որ գրքերի տրամադրման գործող կարգն իրեն չի արդարացնում: Ըստ նրա, շատ դէպքերում դպրոցներից ու մարզպետարաններից ստացուած յայտերը չեն համապատասխանում դպրոցի ուսուցչի կամ տնօրէնի ցանկութեանը: Այստեղ խնդիրն այն է, որ որոշ հրատարակիչներ տեղերում իրականացնում են լոբբիստական գործունէութիւն: «Դպրոցները պատրաստ չեն այսօր լաւագոյն բովանդակութեամբ գիրք ինքնուրոյն ընտրելու»,- ընդգծեց նախարարը` յաւելելով, որ յաջորդ տարուայ համար պէտք է փոխվեն մեխանիզմները եւ մօտեցումները: Այսինքն, ըստ Ա.Աշոտեանի, գրքերի ընտրութիւնը չպէտք է կախուած լինի մարզպետարանից կամ դպրոցից:
  -   Հասարակութիւն