Հայոց Մեծ Եղեռնի 95-ամեայ տարելիցի առթիւ Մայր թատրոնում<br /> ցուցադրվել է Պերճ Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» դրաման<br />


Հայոց Մեծ Եղեռնի 95-ամեայ տարելիցի առթիւ Մայր թատրոնում
ցուցադրվել է Պերճ Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» դրաման

  • 28-04-2010 19:06:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի սփիւռքի նախարարութեան եւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան հովանաւորութեամբ ապրիլի 27-ին Գաբրիէլ Սունդուկեանի անուան Ազգային ակադեմիական թատրոնում ցուցադրվել է Պերճ Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» դրաման: Ըստ ՀՀ Սփիւռքի նախարարութեան Մամուլի եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, ներկայացմանը, որ նուիրուած էր Հայոց Մեծ Եղեռնի 95-ամեայ տարելիցին, ներկայ էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսեանը, ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը, արձակագիր-դրամատուրգ Պ.Զեյթունցյանը: Վահէ Շահվերդյանի բեմադրած ներկայացման պրեմիերան կայացել է 2000թ.-ի սեպտեմբերի 16-ին: Գլխաւոր դերակատարումներով դրամայում հանդէս են եկել ՀՀ վաստակաւոր արտիստներ Տիգրան Ներսիսեանը, Արմէն Մարությանը, Ազատ Գասպարեանը, Գրետա Մեջլումեանը:
  -   Մշակոյթ