Կրասնոդարի հայ համայնքի ներկայացուցիչը առաջարկում է մշակել<br /> հայապահպանությանն ուղղուած 5-10 տարուայ ծրագիր<br />


Կրասնոդարի հայ համայնքի ներկայացուցիչը առաջարկում է մշակել
հայապահպանությանն ուղղուած 5-10 տարուայ ծրագիր

  • 26-04-2010 11:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հարաւային Կովկասի ազգային մշակութակրթական կենտրոններ հաճախող անձանցից 10-ից 8-ը կազմում են զուտ հայկական ընտանիքներ, հակառակ պարագայում 10-ից 7-8-ը կազմում են ազգամիջեան ընտանիքներ: «Հայ ինքնութեան որակների պահպանումը խառն ամուսնություններում» խորագրով Երեւանում ապրիլի 25-26-ին անցկացուող գիտաժողովում այսպիսի իր դիտարկման մասին յայտնեց Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի բնակիչ, գիտաշխատող Վաղարշակ Յարութիւնեյանը: Իր իսկ ազգականների, մտերիմների եւ ծանոթների շրջանում անցկացրած հարցման արդիւնքները նրան սարսափեցրել են. 62 հայկական ընտանիքներից 37-ը ազգամիջեան ամուսնութիւններ են, այսինքն` մօտ 60 տոկոսը: Ըստ նրա, ազգային ինքնութեան կարեւորութեան խնդիրը որոշակի փոփոխութիւններ է կրել. այսպէս, եթէ մինչեւ 80-90-ական թվականները հայերը շատ հարցերում պատկերացում չունէին, թէ ինչ է ազգային ինքնութիւնը, հանրային վայրերում նոյնիսկ միմեանց հետ խոսում էին ռուսերէն, իսկ ազգամիջեան ամուսնութիւնների պարագայում գերակշռում էր ռուսերենը, յաջորդ սերնունդը արդէն հայոց լեզուին չէր տիրապետում, ապա 90-ական թուականների հայերի նոր ալիքի ներգաղթի ժամանակ իրավիճակը սկսեց շեշտակիօրէն փոխվել, արցախեան ազատագրական պայքարի, երկրաշարժի հետեւանքով սկսեց արթնանալ ազգային ինքնագիտակցությունը: Սկսեցին հիմնուել առաջին կիրակնօրեայ հայկական դպրոցները, պարապմունքներին սկսեցին յաճախել նաեւ ազգամիջեան ամուսնութիւններից ծնուած երեխաները եւ մեծահասակները, սակայն այստեղ հնարաւորութիւն կար դասաւանդել միայն հայոց լեզու եւ գրականութիւն, եւ աջակցութիւն չստանալով, շուտով այդ դպրոցները դատարկվեցին: Հայկական հասարակական շարժման ակտիւացման նոր ալիք բարձրացաւ 2000-ական թուականների սկզբին, եւ դրա շնորհիւ, ըստ Վ.Յարութիւնեանի, հնարաւոր է պահպանել հայկական ինքնութիւնը: Մասնաւորապէս, սկսեցին ստեղծուել հայոց լեզուի, գրականութեան ու պատմութեան ուսումնասիրման դասարաններ, քիչ նշանակութիւն չունեցաւ նաեւ Հայաստանում տնտեսական եւ սոցիալական կեանքի զարգացումը, քանի որ հնարաւորութիւն ստեղծուեց մեկնել Հայաստան եւ հանդիպել հարազատների հետ: Վերջին ժամանակներս, ըստ Վ.Յարութիւնեանի, իրեն արդարացնում է մշակութակրթական կենտրոնների համակարգը, դրա հիմքի վրայ կայ հնարաւորութիւն ուսումնասիրել ոչ միայն մայրենի լեզուն ու գրականութիւնը. պատմութիւնը, այլեւ սովորել հայակական ժողովրդական պարեր, երգեր, ուսումնասիրել ազգային աւանդոյթներ, յաճախել եւ կազմակերպել տարբեր միջոցառումներ երիտասարդական ակումբների հովանու ներքոյ: Մայրենի լեզուի եւ մշակոյթի ուսուցման համար հնարավորինս աւելի շատ երիտասարդների ներգրաւման հարցում դժուարութիւններ են առաջանում Հարաւային Կովկասի հայերի բաժանումն ըստ ծննդավայրերի` արցախցի, գանձակցի, ջաւախքցի, գիւմրեցի եւ այլն: Շատերը համարում են, որ իրենց երեխաները գիտեն հայերէն, որովհետեւ պարզունակ մակարդակով խոսում են հայերէն, եւ չեն յաճախում մշակութակրթական կենտրոններ: Հայաստանի Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը հարցրեց բանախոսին, թէ ի՞նչ պէտք է անի Հայոց պետութիւնը, որն արդէն իրակականցնում է «Արի տուն» ծրագիրը, «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» փառատոնը, էլեկրոնային թերթ է հրատարակում, հայերէնի ուսուցման վիրտուալ քոլեջ է ստեղծում: Ըստ Վ.Յարութիւնեանի, անհրաժեշտ է մշակել ծրագիր 5-10 տարուայ համար, իրականացնել եւ տեսնել, թէ ինչպիսին կլինեն արդիւնքները: Որպէս ազգային ինքնագիտակցութեան արթնացման դրսեւորում Հայաստանի Ազգային արխիւի տնօրէն Ամատունի Վիրաբյանը նշեց, որ օր-օրի շատանում են սփիւռքահայերի հարցումները, որով նրանք հետաքրքրւում են իրենց արմատներով:
  -   Հասարակութիւն