Մայիսի 1-ին Չինաստանում կմեկնարկի «Շանհայ էքսպո 2010»<br /> համաշխարհային ցուցահանդէսը <br />


Մայիսի 1-ին Չինաստանում կմեկնարկի «Շանհայ էքսպո 2010»
համաշխարհային ցուցահանդէսը

  • 24-04-2010 21:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մայիսի 1-ին Չինաստանում կմեկնարկի «Շանհայ էքսպո 2010» համաշխարհային ցուցահանդէսը` «Բարեկեցիկ քաղաք, բարեկեցիկ կեանք» խորագրով: ՀՀ Էկոնոմիկայի նախարարութիւնում կայացած ասուլիսում վիրտուալ ձեւով ցուցադրվեց Շանհայում հայկական տաղաւարը, որը գտնւում է եւրոպական տաղաւարի յատուածում եւ զբաղեցնում է յատկացուած 540 քմ-ից 324 քմ-ը: Հայաստանը ցուցահանդեսին կներկայանաեւ «Աշխարհի քաղաք» նախագծով: Վիրտուալ քաղաքում կայ 16-18 թաղամաս: «Աշխարհի քաղաք»-ը ծավալւում է Արարատ լեռան առջեւ. գաղափարի խորհուրդն այն է, որ Նոյը ջրհեղեղից յետոյ Արարատից իջել է ցամաք: Հայկական տաղաւարի տարածքում լինելու է նաեւ բիզնես կենտրոն` հագեցած համկարգիչներով եւ հեռուստացույցներով, որտեղ բանակցութիւններ կվարվեն եւ ցանկացողներին կներկայացուի հայկական ապրանքների ողջ տեսականին: Հայաստանի տաղավարում 6 ամիսների ընթացքում կանցկացուեն «Ծիրանի ծառ», «Ոսկի եւ մետաքս», «Հայաստան` առողջութեան քաղաք», «Հայաստանը Աֆրիկայի համար», «Վերադարձ ակունքներին» եւ այլ միջոցառումներ: Հայաստանի ազգային օրը ցուցահանդէսում կնշուի սեպտեմբերի 21-ին: ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսեանը յայտնեց, որ մայիսի 1-ից «Աշխարհի քաղաք»-ը հասանելի կլինի www.expo.cn կայքում: Ըստ նրա, կազմակերպիչները միայն Հայաստանին թույլատրել են իւրաքանչիւր ամիս թարմացնել «Աշխարհի քաղաք»-ը: «Էքսպոյին չմասնակցելն աթնույլատրելի է Հայաստանի համար: Սրա տնտեսական նշանակութիւնը բաւականին հզօր է: 70-100 մլն այցելու է լինելու»,- ասաց Ա. Պետրոսեանը: Նրա խօսքերով, իւրաքանչիւր 20 կամ 30-րդ այցելուն Հայաստան եկող զբօսաշրջիկ կարող է լինել, իսկ 100-րդը` գործարար, որը կապեր կհաստատի հայ գործարարների հետ: Զարգացման հայկական գործակալութեան տնօրէն Ռոբերտ Յարութիւնեյանը նշեց, որ ցուցահանդեսին մասնակցելու համար պետբիւջէից նախատեսուած է յատկացնել 500 մլն դրամ (1մլն 250 հազար դոլար) եւ մօտ 650 հազար դոլարի չափով ֆինանսական աջակցութիւն կցուցաբերի չինական կողմը: Ի դէեպ, «Շանհայ էքսպո 2009»-ին մասնակցելու համար պետբուջեից յատկացուել էր 77 մլն դրամ:
  -   Տնտեսութիւն