Ֆրանսիայում անցկացուել է ղարաբաղեան հակամարտութեան թեմայով<br /> կոնֆերանս<br />


Ֆրանսիայում անցկացուել է ղարաբաղեան հակամարտութեան թեմայով
կոնֆերանս

  • 23-04-2010 20:45:00   |   |  Քաղաքական
ՍԵՆ-ՇԱՄՈՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 22-ին Ֆրանսիայի Սեն-Շամոն քաղաքում անցկացուել է «Ղարաբաղեան հակամարտութիւնը եւ Ղարաբաղի վերակառուցման ծրագրերը» թեմայով կոնֆերանս: Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչութեան հաղորդագրութեան համաձայն, միջոցառմանը մասնակցել են քաղաքապետ Ֆիլիպ Կիզիրյանը, Ֆրանսիա-Հայաստան բարեկամութեան խմբի նախագահ, պատգամաւոր Ֆրանսուա Ռոշբլուանը, տեղական ինքնակառավարման մարմինների եւ տեղի հայկական համայնքի ներկայացուցիչներ: Իր խօսքում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Յովհաննէս Գեւորգեանը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան սկզբնապատճառները, հակամարտութեան խաղաղ կարգաւորման գործընթացի ներկայ փուլը: Անդրադառնալով մայիսի 23-ին կայանալիք Ազգային Ժողովի 5-րդ գումարման ընտրութիւններին, ԼՂՀ մշտական ներկայացուցիչը նշել է. «Ընտրելով օրէնսդիր իշխանութեան ներկայացուցիչներին, Ղարաբաղի ժողովուրդը մէկ անգամ եւս յիշեցնում է աշխարհին, որ հանդիսանում է իր ճակատագրի տերը եւ հաստատակամ է կերտել այն խաղաղ ճանապարհով եւ ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան»: Հ.Գեւորգեանը հանդիպում է ունեցել նաեւ Լուար շրջանի «Քլաբ ԳԻԵՌ էնթըփրայսիս» (<>) գործարարների խոշոր միաւորման ներկայացուցիչների հետ, որոնց ներկայացրել է Արցախում ներկայ տնտեսական իրավիճակը եւ ներդրումների հնարաւորութիւնները: Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչը գործարարներին Արցախ է հրաւիրել տեղի գործարարների հետ համագործակցութեան հաստատման նպատակով:
  -   Քաղաքական