Համալսարական ուսանողությունը շարունակելու է հետամուտ լինել<br /> Հայոց ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման գործընթացին<br />


Համալսարական ուսանողությունը շարունակելու է հետամուտ լինել
Հայոց ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման գործընթացին

  • 23-04-2010 20:18:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի պետական համալսարանի Ուսանողական խորհուրդն իր աջակցութիւնն է յայտնել հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի հետ կապուած ՀՀ նախագահ Սերժ Սարգսեյանի` ապրիլի 22-ի ուղերձում հնչած դրոյթներին: «Համակ ուշադրութեամբ հետեւելով շուրջ 2 տարի տեւած հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորմանն ուղղուած Նախագահ Սերժ Սարգսեյանի նախաձեռնողական քաղաքականութեանը` մենք համոզուած ենք եղել, որ ՀՀ ղեկավարութիւնը հետամուտ է մեր ազգային-պետական շահերին, որը ենթադրում է կայուն եւ յարատեւ խաղաղութեան հաստատում Հարաւկովկասեան տարածաշրջանում: Միեւնոյն ժամանակ, մենք բարձր ենք գնահատում հայ-թուրքական կնճռոտ խնդրի կարգաւորման հարցում Հայաստանի հանրապետութեան նախագահի առաջ քաշած «արժանապատիվ խաղաղությունե կամ, այլ կերպ ասած, նամեն ինչ ունի իր գինը» մօտեցումը: Ցանկանում ենք յայտարարել, որ համալսարանական ուսանողությունն անընդունելի է համարում թուրքական իշխանութիւնների` նախապայմաններով խոսելու եւ ամէն գնով ապրիլի 24-ն անցկացնելու գործելաոճը: Ուստի եւ ամբողջական աջակցութիւն ենք յայտնում ՀՀ բարձրագոյն իշխանութիւնների կողմից հայ-թուրքական արձանագրութիւնների վաւերացման ընթացակարգի կասեցմանը: Մենք` համալսարանական երիտասարդության ներկայացուցիչներս, յուսով ենք, որ 21-րդ դարը լինելու է արդարութեան եւ արժանապատիվ խաղաղութեան հաստատման հարիւրամեակ: Հայոց ցեղասպանութեան 95-րդ տարելիցի նախօրէին ցանկանում ենք եւս մէկ անգամ հրապարակավ յայտարարել, որ համալսարական ուսանողությունը շարունակելու է հետամուտ լինել Հայոց ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման գործընթացին»,- ասուած է Երեւանի պետական համալսարանի Ուսանողական խորհուրդի ապրիլի 23-ի յայտարարութիւնում:
  -   Քաղաքական