Բուլղարիայում լոյս է տեսել «Եւրոպա» ամսագրի Հայաստանին<br /> նուիրուած յատուկ համարը<br />


Բուլղարիայում լոյս է տեսել «Եւրոպա» ամսագրի Հայաստանին
նուիրուած յատուկ համարը

  • 22-04-2010 21:34:00   |   |  Քաղաքական
ՍՈՖԻԱ, 22 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 22-ին «Հայկական մշակոյթի տարի Բուլղարիայում» խորագրով փառատոնի շրջանակներում Բուլղարիայում Հայաստանի դեսպանութեան նախաձեռնութեամբ լոյս է տեսել «Եւրոպա» ամսագրի Հայաստանին նուիրուած յատուկ համարը: Այն սկսւում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսեյանի ուղերձով, որտեղ նա անդրադառնում է հայ-բուլղարական յարաբերութիւններին, երկու ժողովրունդրեի բարեկամութեանը: Համարում հրապարակուած է հարցազրովյց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդեանի հետ, որտեղ ԱԳ նախարարը ներկայացնում է հայ-բուլղարական համագործակցութեանը, ինչպէս նաեւ Հարաւային Կովկասում ստեղծուած աշխարհաքաղաքական իրավիճակին, Հայաստանի արտաքին քաղաքականութեան հիմնական ուղղութիւններին ու առաջնայնութիւններին: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութեան հաղորդագրութեան, ամսագրում յօդուածներ են տպագրուել Հայաստանի պատմութեան, մշակոյթի, սպորտի, գիտութեան ու կրթութեան ոլորտներին, տնտեսութեանը եւ ներդրումային դաշտին:
  -   Քաղաքական