Հայաստանը կասեցրեց Ցյուրիխում ստորագրուած հայ-թուրքական<br /> արձանագրութիւնների վաւերացման ընթացակարգը<br />


Հայաստանը կասեցրեց Ցյուրիխում ստորագրուած հայ-թուրքական
արձանագրութիւնների վաւերացման ընթացակարգը

  • 22-04-2010 21:34:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանն ապրիլի 22-ին հրամանագիր է ստորագրել «Հայաստանի Հանրապետութեան եւ Թուրքիայի Հանրապետութեան միջեւ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետութեան եւ Թուրքիայի Հանրապետութեան միջեւ յարաբերութիւնների զարգացման մասին» 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրուած արձանագրութիւնների վաւերացման ընթացակարգը կասեցնելու մասին: Ըստ ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակի հաղորդագրութեան, հրամանագրով ՀՀ արտգործնախարարին յանձնարարուել է արձանագրութիւնների վաւերացման ընթացակարգը կասեցնելու մասին ծանուցել Թուրքիայի Հանրապետութեանը:
  -   Քաղաքական