ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ակտիւացրել են իրենց<br /> հանդիպումները<br />


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ակտիւացրել են իրենց
հանդիպումները

  • 22-04-2010 21:30:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Եուրի Մերզլեակովը (Ռուսաստանի Դաշնութիւն), Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադկեն (Ամերիկայի Միացեալ Նահանգներ) ապրիլի 22-ին հանդիպել են Մոսկուայում եւ տարածել են հետեւեալ յայտարարութիւնը. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Եուրի Մերզլեակովը, Բերնար Ֆասիեն եւ Ռոբերտ Բրադկեն այս տարուայ ապրիլի 22-ին հանդիպել են Մոսկուայում եւ քննարկել են վերջին զարգացումները, այդ թւում Վաշինգտոնում, Բաքւում եւ Մոսկուայում տեղի ունեցած բարձր մակարդակի հանդիպումները: Համանախագահների կարծիքով, այդ հանդիպումները նոր լիցք են հաղորդում Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ կարգաւորման առաջընթացին` Մադրիդյան սկզբունքների հիման վրայ: Մայիսի սկզբին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները կմեկնեն Վիեննա` Մինսկի խմբին այդ ջանքերի մասին տեղեկութիւններ յայտնելու համար»:
  -   Քաղաքական