Ապրիլի 12-16-ին արտարժոյթի ներբանկային շուկայում գնուել է<br /> շուրջ 44 մլն ԱՄՆ դոլար, վաճառուել` 52,6 մլն ԱՄՆ դոլար<br />


Ապրիլի 12-16-ին արտարժոյթի ներբանկային շուկայում գնուել է
շուրջ 44 մլն ԱՄՆ դոլար, վաճառուել` 52,6 մլն ԱՄՆ դոլար

  • 16-04-2010 19:34:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 12-16-ին արտարժոյթի ներբանկային շուկայում գնուել է 44 մլն 35 հազար 883 ԱՄՆ դոլար` 394,95 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, վաճառուել 52 մլն 598 հազար 95 ԱՄՆ դոլար` 396,86 դրամ միջին փոխարժեքով: Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի Հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան հաղորդագրութեան, նոյն ժամանակահատուածում միջբանկային շուկայում գործարքներ չեն իրականացուել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԷՆԻԱ» ԲԲԸ-ում նշուած ժամանակահատուածում իրականացուել է 11 մլն 190 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 394,98 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ապրիլի 5-11-ին բանկերի կողմից դրամով տրամադրուած վարկերի ծաւալը կազմել է 12 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրուած վարկերինը` 31,9 մլն ԱՄՆ դոլար:
  -   Տնտեսութիւն