Ապրիլի 21-23-ին կկայանայ Հայաստանի ԳԱԱ-ի տարեկան ընդհանուր<br /> ժողովը<br />


Ապրիլի 21-23-ին կկայանայ Հայաստանի ԳԱԱ-ի տարեկան ընդհանուր
ժողովը

  • 16-04-2010 16:58:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 21-23-ին կկայանայ Հայաստանի ԳԱԱ-ի տարեկան ընդհանուր ժողովը, որին մասնակցելու նպատակով Երեւան կժամանեն ՀՀ ԳԱԱ արտասահմանեան անդամները: ՀՀ ԳԱԱ 5 բաժանմունքների տարեկան ժողովներում զեկուցումներով հանդէս կգան ՀՀ ԳԱԱ արտասահմանեան անդամներ Ռուսաստանի Դաշնութիւնից` Սերգեյ Ադեանը, Վահան Շահգիլդեանը, Մեժլում Սումբատեանը, Վիլեն Ազատեանը, Արտակ Կոստանեանը, Էդուարդ Կարախանովը, Յուրիկ Յարութիւնեյանը, Գարեգին Թոսունյանը, Միշիկ Ղազարեանը, Վալերի Պետրոսեանը, Լուսեղեն Բուգաեւը, Եուրի Ապրեսեանը, Սերգեյ Աւագեանը, ԱՄՆ-ից` Ստեփան Եսայանը, Լեւոն Միննեթյանը, Արշակ Մուրադեանը, Անի Ապրահամյանը, Ֆրանսիայից` Պատրիկ Սուքիասեանը, Շուեդիայից` Սպարտակ Գեւորգեանը, Ուկրաինայից` Նուէր Մխիթարեանը, Բելառուսից` Վլադիմիր Աղաբեկովը: Զեկուցումների թեմաներն արտացոլում են հիմնարար գիտութեան նուաճումները, ինչպէս նաեւ վերաբերում են ժամանակակից քաղաքական, տնտեսական եւ սոցիալական հարցերին: Մասնաւորպէս կընթերցուեն հետեւեալ զեկուցումները` «Բարձր տեխնոլոգիաները կրթութեան մէջ», «Քրոնիկակա՞ն, թէ՞ մարող ճգնաժամ», «Ռուս էթնոսը եւ հայկական սփիւռքը Ռուսաստանում», «Տիեզերական գործօնների ազդեցութիւնը կլիմայական գլոբալ փոփոխութիւնների եւ խողովակաշարերի կոռոզիայի վրայ»: Ըստ ՀՀ ԳԱԱ-ի Տեղեկատուական-վերլուծական կենտրոնի, նոր գերծանր 117-րդ տարրի հայտնագործության մասին զեկուցումով հանդէս կգայ այդ հայտնագործության հեղինակներից Ռուսաստանի գիտութիւնների ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ արտասահմանեան անդամ Եուրի Յովհաննիսեանը:
  -   Հասարակութիւն