Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի շրջանակներում դրամաշնորհներ<br /> են տրամադրվել հայ եւ թուրք երիտասարդ ռեժիսորների<br />


Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի շրջանակներում դրամաշնորհներ
են տրամադրվել հայ եւ թուրք երիտասարդ ռեժիսորների

  • 15-04-2010 17:12:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Ոսկէ ծիրան» կինոփառատօնը նախաձեռնել էինք այն երազանքով, որ մի օր երիտասարդները կսկսեն ֆիլմեր նկարահանել»,- ապրիլի 15-ի ասուլիսում յայտարարեց կինոփառատօնի տնօրէն Յարութիւն Խաչատրեանը: Նրա խօսքերով, այսօր Հայաստանում կայ նոր կինոարուեստի կարիք, եւ ցանկացած երիտասարդ կինոռեժիսոր աջակցութիւն կստանայ «Ոսկէ ծիրան»-ի կողմից, միայն թէ ֆիլմ նկարահանելու ցանկութիւն ունենայ: Ըստ փառատոնի գեղարուեստական հարցերով տնօրէն Սուսաննա Յարութիւնեանի, «Ոսկէ ծիրանի» բոլոր ծրագրերը, այդ թւում` «Ռեժիսորներ առանց սահմանների», ինչպէս նաեւ Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը ծառայում են հայ նոր կինոն բարձրացնելու նպատակին: Նա յայտնեց, որ «Ոսկէ ծիրան»-ի եւ Ստամբուլի «Անադոլու Քյուլթուր» կազմակերպութեան համատեղ նախաձեռնութեամբ ապրիլի 8-10-ին Ստամբուլի միջազգային կինոփառատօնի շրջանակներում կայացել է Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի հերթական աշխատանքային հանդիպումը` «Միասին ֆիլմեր նկարահանենք» խորագրով: Երկու երկրներում էլ նախօրոք յայտարարուել էին կարճամետրաժ ֆիլմերի նախագծերի մրցոյթ: Ս.Յարութիւնեյանը յայտնեց, որ հայկական կողմը ստացել էր 15 նախագիծ, իսկ թուրքականը` 40, որոնցից ընտրվեցին 5-ական նախագիծ: Հանդիպման արդիւնքում երեք երիտասարդ հայ կինոռեժիսորների` Դիանա Կարդումյանին, Գոռ Բաղդասարեանին եւ Արթուր Սուքիասեանին, տրամադրվել են դրամաշնորհներ: Ասուլիսին մասնակցող Դ.Կարդումյանը նշեց, որ իր «Գալաթա» ֆիլմը ներկայացնելու է Ստամբուլի գեղեցկութիւնը: Ա.Սուքիասեանն իր հերթին յայտնեց, որ նկարահանելու է «Աղավնիների վարպետը» ֆիլմը` Գիւմրիում եւ Կարսում բնակուող աղավնապահների մասին: Իսկ Գ.Բաղդասարեանը տեղեկացրեց, որ իր ապագայ ֆիլմը` «Հարեւանները», ներկայացնելու է հայ-թուրքական սահմանին գտնուող երկու գիւղերի բնակիչների կեանքը: Նշուեց, որ դրամաշնորհներ են ստացել նաեւ թուրք երկու ռեժիսորներ: Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի 2010թ.-ի գործունէութիւնը ֆինանասավորում է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը:
  -   Մշակոյթ