Գիւմրիի պետթատրոնում բեմադրուել է սփիւռքահայ անուանի գրող<br /> Մանուել Ադամեանի «Հաւատքի որդին» պիեսը<br />


Գիւմրիի պետթատրոնում բեմադրուել է սփիւռքահայ անուանի գրող
Մանուել Ադամեանի «Հաւատքի որդին» պիեսը

  • 13-04-2010 17:48:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԳԻՒՄՐԻ, 13 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի նախագահի տիկնոջ` Ռիտա Սարգսեյանի, հովանաւորութեամբ, ՀՀ Սփիւռքի նախարարութեան նախաձեռնութեամբ եւ Շիրակի մարզպետ Լիդա Նանյանի աջակցութեամբ ապրիլի 9-ին Գիւմրիի Վ.Աճէմեանի անուան պետական դրամատիկական թատրոնում ներկայացուել է սփիւռքահայ անուանի գրող Մանուել Ադամեանի «Հաւատքի որդին» պիեսը: Ըստ ՀՀ Սփիւռքի նախարարութեան Մամուլի եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, Գիւմրիի արուեստասէր հասարակայնութիւնը ջերմութեամբ է ընդունել բեմադրութիւնը: Հանդիսատեսի յոտնկայս ծափողջոյնները վկայել են պիեսի առանցքային գաղափարի` բարձր արժէքների հավերժականության եւ «Ոչ միայն հացիվ», այլեւ բանիւ, սիրով ու հաւատքով ապրելու կենսափիլիսոփայության, արդիականութիւնը: Մարզպետի խորհրդական Յասմիկ Կիրակոսեանն իր խօսքում Շիրակի մարզպետի, մարզպետարանի ողջ աշխատակազմի եւ գիւմրեցիների անունից շնորհակալութիւն է յայտնել Ռ.Սարգսեանին, ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանին, Մ.Ադամեանին եւ բեմադրութեան ստեղծագործական խմբին մշակոյթային այս իրադարձութիւնը Գիւմրիում կազմակերպելու համար: Շնորհակալութեան խօսք է ասել նաեւ Մ.Ադամեանը` խոստանալով գիւմրեցիների համար գրել նոր պիես:
  -   Մշակոյթ