Լաուրա Գալայջյանն առաջին անգամ է ելոյթ ունենալու Փարիզում<br />


Լաուրա Գալայջյանն առաջին անգամ է ելոյթ ունենալու Փարիզում

  • 10-04-2010 13:30:00   |   |  Մշակոյթ
ՓԱՐԻԶ, 10 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ապրիլի 15-ին, Փարիզի հայերի Սուրբ Խաչ կաթոլիկ եկեղեցում իր առաջին ելոյթը կունենայ երգչուհի Լարուրա Գալայջեանը: Ֆոլկլոր-դասական համերգի ընթացքում սոպրանո երգչուհուն կը նուագակցեն դաշնակահար եւ թավջութակահար: Յայտնելով այս մասին, համերգի կազմակերպիչները յաւելում են նաեւ, որ երեկոյի աւարտին երգչուհուն կմիանայ «մէկ անակնկալ հիւր»: Լաուրա Գալայջեանը ծնուել է 1972թ. Սիրիայում` Հալեպում: 17 տարեկանում նա Հալեպի հայ առաքելական Ս. Գրիգոր Լուսաւորիչ տաճարի գլխաւոր երգեհոնահարն էր եւ երկար տարիներ երգչախմբի կազմում կատարել է շարականներ: 2000թ. նա ամուսնացել է պատմաբան-քաղաքագէտ Աւետիս Գալայջյանի հետ, որը եւ դարձել է նրա պրոդյուսերը եւ երգերի հեղինակը: 2002թ. Լաուրան Սիրիայից տեղափոխուել է Հայաստան, որտեղ ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն, ինչպէս նաեւ ուսանել Երեւանի մշակոյթի համալսարանում: 2006թ. Լաուրա Գալայջեանը թողարկել է իր առաջին ձայնասկաւառակը` «Յաղթանակ» անուանմամբ: Երեւանում եւ Հայաստանի շրջաններում նա բազմաթիւ անգամ ելոյթներ է ունեցել դասական եւ ֆոլկլյոր ժանրերի միախառնությամբ: Իր հեղինակի հետ միասին Լաուրան փորձում է դասական երկացանկը համապատասխանեցնել հայ հայրենասիրական երգերին` ստեղծելով ժամանակակից հայրենասիրական երգերի մի նոր ձեւ, որոնք ներկայացնում են ներկայիս հայ իրականութիւնը:
  -   Մշակոյթ