Տաւուշի մարզում նորամուտ տոնեց բժշկական կենտրոնը, իսկ<br /> Դիլիջանում ԿԲ ստորաբաժանումը եւ միջազգային դպրոցը նորամուտ<br /> կտօնեն 2013թ.<br />


Տաւուշի մարզում նորամուտ տոնեց բժշկական կենտրոնը, իսկ
Դիլիջանում ԿԲ ստորաբաժանումը եւ միջազգային դպրոցը նորամուտ
կտօնեն 2013թ.

  • 09-04-2010 22:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ապրիլի 9-ին հանդիսավորապես շահագործման յանձնուեց վերանորոգուած եւ բժշկական արդիական սարքավորումներով վերազինված Իջեւանի բժշկական կենտրոնի շէնքը: Վերանորոգումը եւ վերազինումը իրականացուել է «Առողջապահութեան համակարգի արդիականացում» Համաշխարհային բանկի առաջին վարկային համաձայնագրի շրջանակներում իրականացyող ՀՀ առողջապահութեան համակարգերի օպտիմալացման ծրագրի շրջանակներում, ընդհանուր ներդրումները կազմել են շուրջ 2,3 մլն ԱՄՆ դոլարին համարժէք դրամ: Հանդիսութեանը ներկայ էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը: Ինչպէս լրագրողների հետ զրոյցում նշեց Հայաստանի առողջապահութեան նախարար Յարութիւն Քուշկյանը, Իջեւանի բժշկական կենտրոնում տեղադրուած է բժշկական հեռահաղորդակցային համակարգը, որը հնարաւորութիւն կտայ բժշկական կենտրոնին կապի մէջ մտնել Երեւանի «Էրեբունի», «Սբ Գրիգոր Լուսաւորիչ» բժշկական կենտրոնների հետ, առաջատար մասնագէտներից ստանալ անհրաժեշտ բժշկական խորհրդատւութիւն: Ըստ նախարարի, սա նախագահ Սարգսեյանի նախընտրական ծրագրի մաս կազմող մարզերի համաչափ զարգացման ծրագրի հերթական քայլն է, այս տարուայ ընթացքում նախատեսւում է համանման կենտրոններ բացել նաեւ Արարատի մարզում, Ապարան, Գորիս, Գաւառ քաղաքներում: Երկրի ղեկավարը Դիլիջանում այցելեց նաեւ Հայաստանի Կենտրոնական բանկի ուսումնահետազոտական բանկային կենտրոնի եւ վարչական բնակելի շէնքի շինհրապարակներ: Նախատեսւում է, որ Երեւանից Դիլիջան կտեղափոխուի Կենտրոնական բանկի աշխատակազմի մի մասըն 250-300 հոգի, կաշխատի եւ կբնակուի Դիլիջանում: Կենտրոնի շինարարական աշխատանքները նախատեսուած է աւարտել 2013թ. փետրուարի 1-ին: ՀՀ նախագահը այցելեց նաեւ Դիլիջանի միջազգային դպրոցի տարածք, դպրոցի վրայ նախատեսւում է ծախսել շուրջ 35 մլն. դոլար գումար: 2013թ. սեպտեմբերին բացուելիք դպրոցում կը սովորեն 13-18 տարեկան շուրջ 600 աղջիկներ եւ տղաներ, կստանան եւրոպական չափանիշներին համապատասխան ներդաշնակ եւ համակողմանի կրթութիւն: Դպրոցի նախագծի հիմնադիրներն են «Տրոյկա դիալոգ» ռուսաստանեան խոշորագոյն ներդրումային խմբի խորհրդի նախագահ եւ գործադիր տնօրէն Ռուբէն Վարդանեանը եւ նրա կինը` Վերոնիկա Զոնաբենդը: ՀՀ նախագահը բարձր գնահատեց ծրագրի իրականացումը. «Շատ կարեւոր է Հայաստանում, մանավանդն այս տարածաշրջանում, ունենալ ժամանակակից պահանջներին ամբողջովին համապատասխանող կրթական համալիր»,- ասաց ՀՀ նախագահը. յաւելելով` «Գաղտնիք չէ, որ փոքրաթիվ ազգ ենք, եւ մենք կարող ենք յաջողութիւն ունենալ միայն ու միայն որակի հաշուին, իսկ լաւ որակ կարելի է ձեռք բերել միայն օգտագործելով կրթութեան ժամանակակից ձեւերը, ստանալ գիտելիք, այնուհետեւ այդ գիտելիքը հաջողութեամբ ներդնել կեանքում»: Երկրի ղեկավարը կարեւորեց նաեւ Դիլիջանում նման դպրոցի ստեղծումը` Հայաստանի համաչափ զարգացման տեսանկիւնից: Երկրի ղեկավարը կարեւորեց, որ «պարբերաբար մեր կոչերին արձագանքում են արտերկրում յաջողութեան հասած մեր հայրենակիցները», եւ իշխանութիւնները պէտք է կարողանան համապատասխան աջակցութիւն ցոյց տալ, որպէսզի «այդպիսի նախաձեռնութիւնների եւ նախաձեռնողների թիւը լինի շատ մեծ»:
  -   Հասարակութիւն