Իսպանահայ տենոր Վահրամ Թադեւոսյանի մէնահամերգի հասոյթի մի<br /> մասը կուղղուի ԼՂՀ. համերգն անցկացւում է ՀՀ սփիւռքի նախարարութեան<br /> հովանու ներքոյ<br />


Իսպանահայ տենոր Վահրամ Թադեւոսյանի մէնահամերգի հասոյթի մի
մասը կուղղուի ԼՂՀ. համերգն անցկացւում է ՀՀ սփիւռքի նախարարութեան
հովանու ներքոյ

  • 09-04-2010 19:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ապրիլի 10-ին ՀՀ սփիւռքի նախարարութիւնում տեղի կունենայ ճանաչուած իսպանահայ տենոր, Իսպանիայի հայ մտաւորականների միութեան նախագահ Վահրամ Թադեւոսյանի մամուլի ասուլիսը: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ սփիւռքի նախարարութիւնից, լրագրողների հետ հանդիպման ժամանակ մաեստրոն կներկայացնի Իսպանիայի հայ համայնքի հիմնախնդիրները, հայաստանեան իր առաջիկայ ծրագրերը, ապրիլի 13-ին Ա. Խաչատրեանի անուան ֆիլհարմոնիկ համերգասրահում կայանալիք մէնահամերգի հետ կապուած մանրամասներ: Համերգը տեղի կունենայ ՀՀ սփիւռքի նախարարութեան հովանու ներքոյ եւ ստացուած հասոյթի մի մասը կյատկացուի Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անուան թատրոնի վերակառուցմանը:
  -   Հասարակութիւն