Պադովայում բացուելու է հայկական մշակոյթին նուիրուած նկարների<br /> ցուցահանդէս<br />


Պադովայում բացուելու է հայկական մշակոյթին նուիրուած նկարների
ցուցահանդէս

  • 08-04-2010 19:39:00   |   |  Մշակոյթ
ՊԱԴՈՎԱ, 8 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ապրիլի 20-ին Իտալիայի Պադովա քաղաքում տեղի կունենայ Սիրիո Լուջինբուհլի հայկական մշակոյթի եւ պատմութեան թեմայով նկարների ցուցահանդէսի բացումը: Այնուհետեւ կցուցադրուի Լորենս Ջորդանի (Ֆրանսիա) Հայոց ցեղասպանութեան մասին պատմող վաւերագրական ֆիլմը: Երեկոն կազմակերպուել է Իտալիա-Հայաստան ընկերութեան նախագահ Վարդան Ջյակոմելիի ջանքերով: Այս մասին տեղեկացնում է italiaarmenia.it կայքը:
  -   Մշակոյթ