ԱՀԿ-ի անդամ երկրներն ընդունել են ՀՀ-ի առաջին Առեւտրային<br /> քաղաքականութեան վերլուծութեան/վերաքննութեան զեկույցները <br />


ԱՀԿ-ի անդամ երկրներն ընդունել են ՀՀ-ի առաջին Առեւտրային
քաղաքականութեան վերլուծութեան/վերաքննութեան զեկույցները

  • 08-04-2010 18:28:00   |   |  Տնտեսութիւն
ԺՆԵՎ, 8 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 8-ին Ժնեւում` Առեւտրի համաշխարհային կազմակերպութեան կենտրոնակայնում (ԱՀԿ), տեղի է ունեցել ԱՀԿ-ի քարտուղարության կողմից իրականացyող Հայաստանի առեւտրային քաղաքականութեան վերաքննութեան (ԱՔՎ-Trade Policy Review-TPR) մարմնի առաջին լիագումար նիստի ամփոփիչ նիստը: Նիստը նախագահում էր ԱՀԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Բոզկուրտ Արանը (Bozkurt Aran): Նախագահողի ողջոյնի խօսքից յետոյ ՀՀ պատուիրակութեան ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մ.Թումասյանը անդրադարձել է ԱՀԿ-ի անդամ երկրների կողմից բարձրացուած մի շարք հարցերին, ինչպէս նաեւ ներկայացրել Հայաստանում իրականացyող բարեփոխումները եւ ետճգնաժամային փուլում տնտեսութեան զարգացմանն ուղղուած նախաձեռնութիւնները: Նիստում ելոյթ ունեցողները նշել են, որ Հայաստանը կարող է համարուել ԱՀԿ-ի անդամ օրինակելի երկիր: Նրանք հորդորել են նոյն ոգով շարունակել ԱՀԿ-ի համաձայնագրերի դրոյթներին Հայաստանի տնտեսական օրէնսդրութեան համապատասխանեցման աշխատանքները եւ բազմակողմ առեւտրային համակարգին Հայաստանի ինտեգրման խորացումը: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ Էկոնոմիկայի նախարարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնից, քննարկումների արդիւնքում ԱՀԿ-ի անդամ երկրներն ընդունել են ՀՀ-ի առաջին Առեւտրային քաղաքականութեան վերլուծութեան/վերաքննութեան զեկույցները, որոնք կհրապարակուեն անգլերէն, ֆրանսերէն եւ իսպաներեն լեզուներով առաջիկայ ամսուայ աւարտին:
  -   Տնտեսութիւն