Աւետման տոնի առիթով Գարեգին Բ Կաթողիկոսը շնորհաւորական<br /> ուղերձ է յղել կանանց ու մայրերին<br />


Աւետման տոնի առիթով Գարեգին Բ Կաթողիկոսը շնորհաւորական
ուղերձ է յղել կանանց ու մայրերին

  • 07-04-2010 15:16:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԷՋՄԻԱԾԻՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստուածածնի Աւետման տոնը: Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Սուրբ Աստուածածնի Աւետման տոնը տարիներ առաջ հռչակուել է իբրեւ մայրութեան օրհնութեան օր: Այդ օրը Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, որի աւարտին կատարւում է մայրութեան բերկրանքին սպասող կանանց օրհնութեան յատուկ կարգ: Ս. Մարիամ Աստուածածնի Աւետման տոնի առիթով Վեհափառ Հայրապետը շնորհաւորական ուղերձ է յղել, որում ասուած է. «Համայն հայութեան հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնութիւնն ենք բերում աշխարհասփիւռ մեր ժողովրդին Աւետման շնորհազարդ տոնի առիթով եւ շնորհաւորում կանանց ու մայրերին` Մայրութեան եւ գեղեցկութեան օրուայ կապակցութեամբ: Փրկչի Մարդացման մասին Սուրբ Աստուածածնին տրուած հրեշտակաձայն Աւետիսը աշխարհի փրկության աստուածային խոստումի բարի լուրն էր` վկայութիւնը մարդու նկատմամբ Բարձրեալի անսահման սիրոյ ու հոգածության: Մեր մաղթանքն է, որպէսզի կենսապարգեւ այս տոնի խորհուրդով Աստուածամօր լուսաւոր կերպարը այսօր եւ միշտ ոգեշնչի եւ առաջնորդի կանանց` ապրելու առ Աստուած հաւատքով, ծառայելու իրենց ընտանիքների բարօրութեանն ու ամրութեանը, մայրական հոգածությամբ դաստիարակելու արժանավոր զավակներ մեր Հայրենիքի եւ մեր Սուրբ Եկեղեցու համար: Թող Սուրբ Աստուածածնի բարեխօսութեամբ Միածին Որդին մայրութեան շնորհով զարդարի բոլոր կանանց եւ խաղաղութեան ու բարօրութեան մէջ պահպանի մեր մայրերին ու քույրերին` միշտ խինդով լեցուն ու երջանիկ, միշտ գեղեցիկ` օրհնուած առաքինություններով»:
  -   Հասարակութիւն