ՀԱՅԿԱԿԱՆ ԹՎԱՅԻՆ նTV ARM.RUե ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱՒ ԵԹԵՐ<br />


ՀԱՅԿԱԿԱՆ ԹՎԱՅԻՆ նTV ARM.RUե ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱՒ ԵԹԵՐ

  • 07-04-2010 14:04:00   | Ռուսաստան  |  Հասարակութիւն
ՄՈՍԿՈՒԱ, 7 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ապրիլի մէկից եթեր հեռարձակվեց հայկական սփիւռքի համար ստեղծուած «TV Arm.ru» հեռուստաընկերությունը HOTBIRT արբանեակային հաղորդիչի միջոցով: Վերոհիշյալ արբանեակային հաղորդիչով աշխարհում դիտում են նաեւ Հ1, «Շանթ» եւ «Արմէնիա» հեռուստաընկերությունների ծրագրերը: Արբանեակային հաղորդիչն ունի հնարաւորութիւն ազդանշաններ փոխանցելու Եվրոպայում, Հիւսիսային Ամերիկայում, Հիւսիսային Աֆրիկայում, Միջին Արեւելքում եւ այլուր: Սա նշանակում է, որ նորաստեղծ հայկական թվային հեռուստաընկերությունն իրոք ստեղծուած է սփիւռքի համար: Ալիքի հաղորդումները նախատեսուած են հեռուստադիտողների լայն շրջանակների համար: Հեռուստաընկերութեան հեղինակային նախագծերից են «Սփիւռքի ձայնը», «Հայերը` համացանցում», «Բարի լոյս, սփիռք», «Հայկական հեռուստատեսութիւնը պատասխանում է», «Խաչմերուկ», «Սփիւռքի դէմքերը», տարբեր բանավէճային, զվարճալի, մանուկների համար հաղորդումներ եւ այլն: Հեռուստաընկերությունը կներկայացնի նաեւ հայկական, ռուսական, համաշխարհային ֆիլմերի, մուլտֆիլմերի հսկայական տեսականի` «Մերոնք` կինոյում» նախագծի շրջանակներում,- տեղեկացնում է azg.am-ը: Հեռուտաընկերությունը նաեւ հնարաւորութիւն է ընձեռում հեռուստադիտողներին քննարկելու արդէն գոյութիւն ունեցող նախագծերը կամ առաջարկելու սեփականները` www.tvarm.ru պաշտօնական կայքում:
  -   Հասարակութիւն