Արօտավայրերի եւ խոտհարքների վարձավճարները վերացուեցին


Արօտավայրերի եւ խոտհարքների վարձավճարները վերացուեցին

  • 14-04-2011 12:08:20   | Հայաստան  |  Քաղաքական
Այսօր նիստում ՀՀ կառավարութիւնը հաւանութիւն «տուեց Սննդամթերքի անվտանգութեան մասինէ ՀՀ օրէնքում լրացում կատարելու մասին», «Սպառողների իրաւունքների պաշտպանութեան մասինէ ՀՀ օրէնքում փոփոխութիւն կատարելու մասին», «Վարչական իրաւախախտումների վերաբերեալ ՀՀ օրէնսգրքում փոփոխութիւն կատարելու մասին» եւ «ՀՀ քրէական օրէնսգրքում լրացում կատարելու մասինէ ՀՀ օրէնքների նախագծերի փաթեթի վերաբերեալ ՀՀ կառավարութեան եզրակացութեան նախագծին եւ այն սահմանուած կարգով կը ներկայացուի Ազգային ժողով: Կառավարութեան որոշմամբ` հաստատուեց արօտավայրերի եւ խոտհարքների օգտագործման կարգը: Սա հնարաւորութիւն է տալիս ազատել գիւղացուն նախկինում սահմանուած վճարներից, եւ նրանք կը կարողանան անվճար օգտուել արօտներից: «Գիւղացիները 240 հզ. դրամի վճարներից ազատուելու են` հնարաւորութիւն ունենալով միայն համայնքների հետ պայմանագիր կնքել եւ օգտուել»,- ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը` յաւելելով, որ հարկաւոր է այդ մասին տեղեկացնել թէ՛ համայնքների աշխատակիցներին, թէ՛ գիւղացիներին: Ենթադրւում է, որ այս կարգը կը նպաստի երկրում արօտավայրերի եւ խոտհարքների պահպանութեան եւ կայուն ու արդիւնաւէտ օգտագործման գործընթացներին, նպաստաւոր պայմաններ կստեղծուէն արօտավայրերի եւ խոտհարքների բերքատուութեան բարձրացման եւ վերականգնման համար, կը կանխուի բնապահպանական վիճակի վատթարացումը: Յաւելենք, որ եթէ 1987 թուականին հանրապետութիւնում 1 հա արօտավայրի ծանրաբեռնուածութիւնը կազմում էր 1.1 պայմանական գլուխ, ապա ներկայումս այն ընդամէնը 0.4 է: Aysor.am
  -   Քաղաքական