Ճապոնիան խստացրել է ԿԺԴՀ դէմ պատժամիջոցները<br />


Ճապոնիան խստացրել է ԿԺԴՀ դէմ պատժամիջոցները

  • 10-04-2009 15:59:00   |   |  Միջազգային
ՏՈԿԻՈ, 10 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ճապոնիան յայտարարել է եւս մէկ տարով Հիւսիսային Կորեայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները երկարացնելու մասին: Ճապոնիան կձեռնարկի նաեւ լրացուցիչ միջոցներ. մասնաւորապէս, կարգելուի որոշ ապրանքների արտահանումը Հիւսիսային Կորեա եւ կկրճատուեն Ճապոնիայից դէպի ԿԺԴՀ դրամական փոխանցումների գումարները: Այս որոշումն ընդունուել է հրթիռի արձակման առնչութեամբ, որ ԿԺԴՀ-ն իրականացրել է կիրակի: Փհենյանը պնդում է, որ հրթիռն արձակուել է «Կվանմենսոն-2» («Պայծառ աստղ») կապի արբանեակն ուղեծիր դուրս բերելու նպատակով: ԱՄՆ-ը եւ Ճապոնիան կասկածում են, որ Հիւսիսային Կորեան իրականացրել է հեռահար գործողութեան «Տեպխոդոն-2» բալիստիկ հրթիռի փորձարկում, որը կարող է հասնել մինչեւ Ալեասկա:
  -   Միջազգային