Եգիպտոսը «Հզբոլլահին» մեղադրում է ահաբեկչական<br /> գործողութիւնների նախապատրաստման մէջ<br />


Եգիպտոսը «Հզբոլլահին» մեղադրում է ահաբեկչական
գործողութիւնների նախապատրաստման մէջ

  • 09-04-2009 17:40:00   |   |  Միջազգային
ԿԱՀԻՐԷ, 9 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Եգիպտոսի դատախազութիւնը պնդում է, որ լիբանանեան «Հզբոլլահ» շարժման առաջնորդները եգիպտացի երիտասարդներին հավաքագրում են երկրի տարածքում ահաբեկչական գործողութիւնների իրականացման համար: «Եգիպտոսի անվտանգութեան ուժերը դատախազութեանը ապացոյցներ են տրամադրել, որ Լիբանանում «Հզբոլլահի» առաջնորդները իրենց գործակալներին կոչ են արել երիտասարդների հավաքագրել Եգիպտոսում ապագայում երկրի ներսում ագրեսիայի ակտեր իրականացնելու համար»,- ասւում է պետական մեղադրողի յայտարարութեյան մէջ: Միառժամանակ առաջ եգիպտական ոստիկանութիւնը ձերբակալել էր մօտ 50 մարդու, այդ թւում Լիբանանի, Պաղեստինի եւ Եգիպտոսի քաղաքացիների, որոնց մեղադրեցին եգիպտական տարածքում «Հզբոլլահի» անօրինական բջջի ստեղծման, արմատական կրոնական գաղափարների տարածման, ինչպէս նաեւ պաղեստինեան «Համաս» շարժմանը Գազայի հատուածի հետ Եգիպտոսի սահմանի վրայ ստորգետնեայ թունելների միջոցով զէնքի մաքսանենգ մատակարարումների ծրագրման մէջ:
  -   Միջազգային