Մոսկուա կայցելի Իրաքի վարչապետը<br />


Մոսկուա կայցելի Իրաքի վարչապետը

  • 09-04-2009 17:35:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 9 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իրաքի կառավարութեան ղեկավար Նուրի ալ-Մալիքին այսօր կժամանի Մոսկուա, որտեղ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդւեդեւի եւ կառավարութեան նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կքննարկի իրաքեան շուկայ ռուսական ընկերութիւնների վերադարձի հեռանկարները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Հիմնական հարցերը, որոնք կլինեն ուշադրութեան կենտրոնում, ռուսական ընկերութիւնների վերադարձն է իրաքեան շուկայ, նրանց համագործակցութիւնը իրաքցի գործընկերների հետ նաւթի եւ գազի, էլեկտրաէներգետիկական, շինարարական եւ այլ բնագաւառներում: Առաջին հերթին, փորձագէտների կարծիքով, խօսք կլինի իրաքեան «Արեւմտյան Կուրնա» նաւթային հանքավայրի արդիւնամշակման համար 1995 եւ 1997 թուականներին ստորագրուած ռուսական «լուկօյլ» ընկերութեան պայմանագրերի վերականգնման մասին:
  -   Միջազգային