Բելոռուսիան կգնի ռուսական ռազմական ինքնաթիռներ<br />


Բելոռուսիան կգնի ռուսական ռազմական ինքնաթիռներ

  • 09-04-2009 17:32:00   |   |  Միջազգային
ՄԻՆՍԿ, 9 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բելոռուսիան ծրագրում է ռուսական ռազմական ինքնաթիռներ գնել երկրի ՌՕՈՒ արդիականացման շրջանակում: Այս մասին, ինչպէս հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը, յայտնել է հանրապետութեան ՌՕՈՒ եւ ՀՕՊ զօրքերի հրամանատար Իգոր Ազարենոկը: «ՀՕՊ զօրքերի եւ Ռազմաօդային ուժերի զարգացման հայեցակարգին համապատասխան նախատեսւում է ինքնաթիռների հավաքակազմի արդիականացում, որ առկայ են բելոռուսական բանակի սպառազինութեան մէջ: Ինքնաթիռների մի մասը մենք կարդիականացնենք... Իսկ մի մասը, ուր արդիականացման ներուժ չկայ, մենք փուլ առ փուլ կփոխարինենք ռազմական տեխնիկայի նոր նմուշներով: Այդ ուղղութեամբ մենք նկատի ունենք նախ եւ առաջ մեր ռուս գործընկերներին»,- ասել է Ազարենոկը:
  -   Միջազգային