ԱՄՆ-ի դատարանը «Մայքրոսոֆթին» 388 մլն. դոլար է տուգանել<br />


ԱՄՆ-ի դատարանը «Մայքրոսոֆթին» 388 մլն. դոլար է տուգանել

  • 09-04-2009 17:30:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի դաշնապետական դատարանը Microsoft Corp. կորպորացիային պարտավորեցրել է 388 մլն. դոլար վճարել ամերիկա-սինգապուրյան Uniloc ընկերութեանը հակաավազակային պատենտային օրէնսդրութեան խախտման համար: Տուգանքի սահմանման վճիռն ընդունել է Ռոդ-Այլենդ նահանգի դաշնապետական դատարանը: Uniloc-ը Microsoft-ին մեղադրում է իր Windows աշխարհահռչակ գործառնական համակարգը ստեղծելիս պատենտային իրաւունքների խախտման մէջ, հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալութիւնը: Հայցադիմումը Microsoft-ի դէմ ներկայացուել է դեռեւս 2003 թուականի հոկտեմբերին, բայց այն ժամանակ դատարանը մերժել է հայցը: Սակայն աւելի ուշ Uniloc-ին յաջողուեց համոզել վերաքննիչ դատարանին վերանայել դատարանի նախկին որոշումը իր օգտին եւ Microsoft-ի դէմ հայցն ընդունել քննութեան Ռոդ-Այլենդ նահանգի դաշնապետական դատարանի կողմից 2008 թուականի օգոստոսին: Microsoft-ի մամլոյ ծառայութեան տուեալներով, ընկերութիւնը մտադիր է բողոքարկել դատարանի այդ որոշումը:
  -   Միջազգային