Կիմ Չեն Իրը վերընտրուել է ԿԺԴՀ ղեկավարի պաշտօնում<br />


Կիմ Չեն Իրը վերընտրուել է ԿԺԴՀ ղեկավարի պաշտօնում

  • 09-04-2009 16:40:00   |   |  Միջազգային
ՓՀԵՆՅԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԿԺԴՀ Գերագոյն ժողովրդական ժողովը Կիմ Չեն Իրին պետութեան ղեկավար է ընտրել նոր ժամկէտի համար: Գերագոյն ժողովրդական ժողովի պատուիրակները քուէարկել են յօգուտ նրա, որ 67-ամեայ Կիմ Չեն Իրը հերթական հինգ տարիներին շարունակի մնալ Պաշտպանութեան պետական կոմիտէի նախագահ: Դա պետական բարձրագոյն պաշտօնն է ԿԺԴՀ-ում: Համաձայն այն փոփոխութիւնների, որ կատարուել են երկրի հիմնական օրէնքում 1998 թուականի սեպտեմբերի 5-ին, ԿԺԴՀ-ում վերացուած է նախագահի պաշտօնը: Յաւերժական մեծ առաջնորդ եւ յաւերժական նախագահ է յայտարարուել Կիմ Չեն Իրի հայրը` Կիմ Իր Սենը, որը վախճանուել է 1994 թուականի յուլիսին:
  -   Միջազգային