Մոլդավիայում ձերբակալուել են անկարգութիւնների 193<br /> մասնակիցներ<br />


Մոլդավիայում ձերբակալուել են անկարգութիւնների 193
մասնակիցներ

  • 08-04-2009 15:42:00   |   |  Միջազգային
ՔԻՇՆԵՎ, 8 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մոլդաւիայի ոստիկանութիւնը ձերբակալել է Քիշնեւում տեղի ունեցած զանգվածային անկարգութիւնների 193 մասնակիցների, այդ թւում ութ անչափահասների, հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը: Ինչպէս յայտնել է Մոլդաւիայի ՆԳՆ մամլոյ կենտրոնի պետ փոխգնդապետ Ալլա Մելեքան, Քիշնեւի իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են անկարգութիւնների մօտ երկու հարիւր մասնակիցների: «Նրանց ներկայացուել են աւազակութեան, խուլիգանութեան, կողոպուտի, աւազակային յարձակման մեղադրանքներ: Նրանց մի մասին սպառնում է քրէական հետապնդում, մի մասին էլ` վարչական պատիժ»,- ասել է ՆԳՆ ներկայացուցիչը:
  -   Միջազգային