ԱՄՆ-ում ընտանեկան վեճի պատճառով հայրը սպանել է հինգ<br /> երեխաներին<br />


ԱՄՆ-ում ընտանեկան վեճի պատճառով հայրը սպանել է հինգ
երեխաներին

  • 06-04-2009 17:32:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Վաշինգտոնի նահանգի Գրեհեմ քաղաքում ողբերգութեան հնարաւոր պատճառը կարող է լինել ընտանեկան վիճաբանութիւնը: Այնտեղ 35 տարեկան Ջեյմս Հարիսոնը սպանել է իր հինգ երեխաներին եւ անձնասպան եղել: Ինչպէս հաղորդում է CNN-ը, 7-ից 16 տարեկան հինգ երեխաների մարմինները շաբաթ օրը յայտնաբերուել են Հարրիսոնի տանը: Ըստ ոստիկանութեան, նախորդ օրը` ուրբաթ, Հարիսոնը իր 16-ամեայ դստեր հետ կնոջը բռնացրել է ուրիշ տղամարդու հետ: Հարիսոնը տուն է վերադարձել դստեր հետ, բայց առանց կնոջ: Տանը Հարիսոնը երեկոն անցկացրել է հարազատների հետ: Երբ նրանք գնացել են, Հարիսոնը գնդակահարել է իր բոլոր հինգ երեխաներին` չորս աղջիկներին եւ մէկ տղային, որոնք քնած են եղել:
  -   Միջազգային