Իտալիայում երկրաշարժի զոհերի թիւը հասել է 20 մարդու
06-04-2009 17:20:00 | | Միջազգային
ՀՌՈՄ, 6 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կենտրոնական Իտալիայում ուժեղ
երկրաշարժի զոհ են դարձել 20 մարդ, այդ թւում 5 երեխայ, եւս 30 մարդ
համարւում է անհետ կորած: Սակայն նշւում է, որ դա վերջնական տուեալ
չէ եւ զոհերի քանակը կարող է աճել:
Աղէտի գօտում` Աբրուցցիի մարզի վարչական կենտրոն Աքվիլա
քաղաքի արուարձաններում, աւերուել կամ վնասուել է շինութիւնների մօտ
50 տոկոսը: Շարունակւում են փրկարարական աշխատանքները վիրաւորներին
շէնքերի փլատակներից հանելու ուղղութեամբ:
Երկրաշարժը կենտրոնական Իտալիայում տեղի է ունեցել այսօր
տեղական ժամանակով գիշերուայ ժամը 03.30-ին: Էպիկենտրոնում
ստորգետնեայ ցնցման ուժը կազմել է 6,7 բալ, տարերքի ընդգրկած գօտու
ամենախոշոր քաղաքում` Աքվիլայում, գրանցուել են 5,8 բալ ուժգնութեան
ցնցումներ: Հազարաւոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության եւ
հեռախօսակապի:
Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին հրամաագիր է ստորագրել
ուժեղ երկրաշարժի կապակցութեամբ արտակարգ դրութիւն յայտարարելու
մասին: