ՆԱՏՕ-ն յայտարարել է Ռուսաստանի հետ յարաբերութիւնները<br /> վերականգնելու ցանկութեան մասին<br />


ՆԱՏՕ-ն յայտարարել է Ռուսաստանի հետ յարաբերութիւնները
վերականգնելու ցանկութեան մասին

  • 03-04-2009 16:31:00   |   |  Միջազգային
ԲՐԻՒՍԷԼ, 3 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղարի տեղակալ Ռոբերտ Սիմոնսը յայտարարել է, որ դաշինքը պահպանում է Վրաստանի առնչութեամբ դիրքորոշումը, բայց մտադիր է վերականգնել յարաբերութիւնները Ռուսաստանի հետ: «Մենք դեռեւս մտահոգուած ենք օգոստոսյան իրադարձություններով, յատկապէս Ռուսաստանի կողմից Հարաւային Օսեթիայի եւ Աբխազիայի ճանաչմամբ: Սակայն մենք ընդունում ենք այն փաստը, որ Ռուսաստանը այնուամենայնիւ որոշ քայլեր է ձեռնարկել Կովկասի իրադրութեան կարգաւորման ուղղութեամբ ժնեւեան բանակցութիւններին իր մասնակցութեամբ եւ արդէն դուրս բերել իր ուժերի զգալի մասը հակամարտութեան գօտու սահմաններից»,- ասել է Սիմոնսը «Կոմերսանտ» թերթին տուած հարցազրոյցում: Սիմոնսն աւելացրել է, որ արդէն նախատեսուած է նախարարների խորհրդակցութիւն ՌԴ ԱԳՆ ղեկավար Լաւրովի մասնակցութեամբ, մնում է միայն որոշել նիստի օրը:
  -   Միջազգային