ՉԺՀ-ն եւ ԱՄՆ-ը վերականգնում են փոխանակումները ռազմական<br /> ոլորտում<br />


ՉԺՀ-ն եւ ԱՄՆ-ը վերականգնում են փոխանակումները ռազմական
ոլորտում

  • 03-04-2009 16:30:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Չինաստանի եւ ԱՄՆ-ի իշխանութիւնները մտադիր են վերականգնել փոխանակումները երկու երկրների պաշտպանական գերատեսչութիւնների գծով: Համապատասխան համաձայնութիւն ձեռք է բերուել հինգշաբթի G-20-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ ՉԺՀ նախագահ Խու Ցզինտաոյի Լոնդոնում կայացած առաջին հանդիպման ընթացքում: Երկու երկրների պաշտպանութեան նախարարութիւնների գծով պատուիրակութիւնների փոխանակությունները ՉԺՀ կողմից ընդհատուել էին 2008 թուականի նոյեմբերին ի նշան բողոքի Տայվանին սպառազինութիւնների նոր խմբաքանակների ամերիկեան մատակարարումների դէմ:
  -   Միջազգային