Ոստիկանութիւնը հարցաքննել է Իսրայելի ԱԳՆ ղեկավարին<br />


Ոստիկանութիւնը հարցաքննել է Իսրայելի ԱԳՆ ղեկավարին

  • 03-04-2009 16:28:00   |   |  Միջազգային
ԹԵԼ ԱՒԻՒ, 3 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելական ոստիկանութիւնը ապրիլի 2-ին հարցաքննել է Ավիգդոր Լիբերմանին` երկրի արտաքին գործերի նոր նախարարին, որը գլխաւորում է «Մեր տունն Իսրայելն է» կուսակցութիւնը: Ինչպէս հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալութիւնը, նախարարին կասկածում են կոռուպցիայի, փողերի լուացման եւ հասարակական վստահութեան չարաշահման մէջ: Ավիգդոր Լիբերմանի հարցաքննութիւնը տեւել է եօթ եւ կէս ժամ: Հետաքննութիւնը նախարարի նկատմամբ շարունակւում է աւելի քան ինը տարի:
  -   Միջազգային