500 մլն ԱՄՆ դոլարի ռուսաստանեան վարկը Հայաստանին կտրամադրուի<br /> նախանշված ժամանակացույցով<br />


500 մլն ԱՄՆ դոլարի ռուսաստանեան վարկը Հայաստանին կտրամադրուի
նախանշված ժամանակացույցով

  • 02-04-2009 19:10:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանի կողմից 500 մլն ԱՄՆ դոլարի վարկը Հայաստանին կտրամադրուի նախանշված ժամանակացույցով: Ինչպէս ապրիլի 2-ի ասուլիսում յայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթեանը, ներկայումս ՌԴ-ի խորհրդարանում է գտնւում բիւջէի փոփոխութեան նոր տարբերակը, որի մէջ ներառուած են նաեւ հայկական կողմին տրամադրուելիք վարկի չափերը: «Կարծում եմ, որ բիւջէի հաստատումից եւ իրաւական ուժի մէջ մտնելուց յետոյ համաձայնագիրը կստորագրուի: Նշենք, որ այն դեռեւս նախաստորագրուած է»,- ընդգծեց Տ.Դաթվյանը: Ըստ նրա, ամենայն հաւանականութեամբ համաձայնագրի ստորագրումը կլինի ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին, իսկ վարկի տրամադրումը` յունիսին:
  -   Տնտեսութիւն