Լատւիան ստեղծում է առաջին ազգային տիեզերական արբանեակը<br />


Լատւիան ստեղծում է առաջին ազգային տիեզերական արբանեակը

  • 02-04-2009 18:31:00   |   |  Միջազգային
ՌԻԳԱ, 2 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լատվիայի տեխնիկական բուհերի մի խումբ գիտնականներ եւ ուսանողներ Գերմանիայի իրենց գործընկերների համագործակցութեամբ ձեռնամուխ են եղել ստեղծելու առաջին լատվիական Venta-1 տիեզերական արբանեակը, հաղորդում է «Չաս» թերթը: Ըստ պարբերականի տեղեկատուութեան, արբանեակը, որի նախագիծը մշակtyել է Լատվիայում, կկառուցուի գերմանական OHB-System AG ձեռնարկութիւնում: Լատվիայի համար եզակի տիեզերական տեխնոլոգիաների նախագիծը իրականացւում է հանրապետութեան գիտութեան եւ կրթութեան նախարարութեան աջակցութեամբ: Արբանեակի արձակումը նախատեսւում է 2009 թուականի վերջին Հնդկաստանից:
  -   Միջազգային