Հայաստանի վարչապետը մասնակցել է տիեզերական ընդունիչ կայանի<br /> գործարկմանը<br />


Հայաստանի վարչապետը մասնակցել է տիեզերական ընդունիչ կայանի
գործարկմանը

  • 01-04-2009 18:50:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեանը ապրիլի 1-ին Անշարժ գոյքի կադաստրի պետական կոմիտէին առընթեր «Գեոդեզիայի եւ քարտեզագրության կենտրոն»-ում մասնակցել է տիեզերական ընդունիչ կայանի գործարկմանը: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, Տ.Սարգսեանը նաեւ շրջել է կենտրոնի աշխատասենեակներում, ծանօթացել աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ: Ընդունիչ կայանի ստեղծման նպատակը Հայաստանի տարածքի վերաբերեալ ճշգրիտ տուեալների ստացումն է` տիեզերական տեխնոլոգիաների կիրառմամբ: Կայանը հնարաւորութիւն է ընձեռնում օգտուել երկրամերձ ուղեծրով (մինչեւ 1000 կմ) արհեստական արբանեակների հնարաւորութիւններից եւ կատարել Երկրի հեռահար զոնդավորում, որի տուեալները կօգտագործուեն հանրապետութեան գեոդեզիայի, քարտեզագրության, ինչպէս նաեւ անվտանգութեան ու տնտեսութեան հետ կապուած խնդիրները լուծելիս:
  -   Տնտեսութիւն