«Կարմիր կխմերների» դատարանը մեղադրւում է կաշառակերութեան<br /> մէջ<br />


«Կարմիր կխմերների» դատարանը մեղադրւում է կաշառակերութեան
մէջ

  • 01-04-2009 15:14:00   |   |  Միջազգային
ՊՆՈՄՊԵՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կամբոջայի ռազմական դատարանին, որը ՄԱԿ-ի դատաւորների հետ համատեղ իրականացնում է «կարմիր կխմերների» ուլտրամաոիստական խմբաւորման անդամների գործի դատաքննութիւնը, ներկայացուել են կոռուպցիայի եւ կաշառակերութեան մեղադրանքներ: Ինչպէս հաղորդում է CNN-ը, կաշառակերութեան մէջ մեղադրւում են դատարանի աշխատակիցները: Առայժմ չկան ենթադրություններ, թէ կարող է արդեօք կոռուպցիոն սկանդալին խառն են նաեւ «կարմիր կխմերների» գործը վարող փաստաբաններն ու դատաւորները:
  -   Միջազգային