Մեծ Բրիտանիան սկսում է զօրքերի դուրսբերումը Իրաքից
31-03-2009 16:37:00 | | Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 31 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 31-ին Մեծ Բրիտանիան
պաշտօնապէս սկսում է զօրքերի դուրսբերումը Իրաքից: Գեներալ-մայոր
Էնդի Սալմոնը հրամանատարութիւնը կյանձնի ամերիկացի գեներալ Մայքլ
Օաթսին: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Մինչեւ մայիսի 31-ը Իրաքից դուրս կբերուի բրիտանական 4
հազարանոց զորակազմի մեծ մասը: Երկրում կմնան մօտ 400 շտաբային
զինծառայողներ եւ հրահանգիչներ: