ԿԺԴՀ-ն կըդատի ձերբակալուած ամերիկացի լրագրողուհիներին<br />


ԿԺԴՀ-ն կըդատի ձերբակալուած ամերիկացի լրագրողուհիներին

  • 31-03-2009 16:36:00   |   |  Միջազգային
ՊԽԵՆՅԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հիւսիսային Կորեայի իշխանութիւնները յայտարարել են Չինաստանի սահմանի վրայ ձերբակալուած երկու ամերիկացի լրագրողուհիներին դատելու մտադրութեան մասին, հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալութիւնը: Ասիական ծագումով երկու ամերիկացի լրագրողուհիները ենթադրաբար ԿԺԴՀ սահմանապահների կողմից ձերբակալուել են մարտի 17-ին Տումանգան գետի շրջանում նկարահանումներ կատարելու ժամանակ: Կանայք տեսանյութ էին պատրաստում Հիւսիսային Կորեայի մասին` գտնուելով սահմանի չինական կողմում: Հյուսիսկորեացի զինվորականները անցել են սահմանը եւ ձերբակալել լրագրողուհիներին, երբ նրանք անտեսել են նկարահանումը դադարեցնելու պահանջը:
  -   Միջազգային