ԱՄՆ-ը Աֆղանստանին ընտրութիւնների համար կյատկացնի 40 մլն
դոլար
31-03-2009 16:35 ԱՄՆ Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 31 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի պետքարտուղար
Հիլարի Քլինթոնը մտադիր է երեքշաբթի յայտարարել Աֆղանստանին
նախագահական ընտրութիւնների կազմակերպման համար 40 մլն դոլար
յատկացնելու մասին: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»`
վկայակոչելով ամերիկեան ԶԼՄ-ներ:
Քլինթոնը ճշտել է, որ այդ գումարի յատկացման վերաբերեալ
պաշտօնապէս կհաղորդի Աֆղանստանին նուիրուած միջազգային խորհրդաժողովի
ժամանակ, որն իր աշխատանքն է սկսում երեքշաբթի Հաագայում:
Քլինթոնն ընդգծել է, որ աֆղանական ընտրութիւններում, որ
կկայանան օգոստոսին, ԱՄՆ-ը որեւէ որոշակի թեկնածուի չի պաշտպանում,
որպէսզի քվեարկությունը լինի «օրինական եւ վստահութեան արժանի»: