Այսօր կընտրուի ՄԱԳԱՏԷ-ի նոր գլխաւոր տնօրէն<br />


Այսօր կընտրուի ՄԱԳԱՏԷ-ի նոր գլխաւոր տնօրէն

  • 26-03-2009 16:41:00   |   |  Միջազգային
ՎԻԵՆՆԱ, 26 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհուրդը հինգշաբթի Աուստրիայի մայրաքաղաքում նիստ կգումարի գերատեսչութեան նոր գլխաւոր տնօրէն ընտրելու համար: Այս մասին հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը: 1997 թուականից գործակալութիւնը գլխաւորող ՄԱԳԱՏԷ-ի ներկայիս ղեկավար Մոհամմեդ ալ-Բարադեիի լիազօրութիւնների ժամկէտը լրանում է 2009 թուականի նոյեմբերին: Կանխավ նա յայտարարել էր լիազօրութիւնների ժամկէտը լրանալուց յետոյ պաշտօնաթող լինելու մտադրութեան մասին: ՄԱԳԱՏԷ-ի նոր ղեկավարի պաշտօնին այսօրուայ դրութեամբ հաւակնում են երկու թեկնածու` Վիեննայում միջազգային կազմակերպություններին կից Ճապոնիայի մշտական ներկայացուցիչ Յուկիյա Ամանոն եւ ՀԱՀ-ից իր պաշտօնակից Աբդուլ Սամադ Մինտին: Նիստը կկայանայ խստիւ փակ կարգով: Նրան ներկայ կլինեն միայն Կառավարիչների խորհրդի 35 անդամ երկրների ներկայացուցիչները:
  -   Միջազգային