Ալժիրը Ֆրանսիայից պահանջում է փոխհատուցել միջուկային զենքից<br /> տուժածներին<br />


Ալժիրը Ֆրանսիայից պահանջում է փոխհատուցել միջուկային զենքից
տուժածներին

  • 25-03-2009 17:30:00   | Ալժիր  |  Միջազգային
ԱԼԺԻՐ, 25 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ալժիրը յայտարարել է միջուկային զէնքի փորձարկումներից տուժածների համար Ֆրանսիայից փոխհատուցման հասնելու մտադրութեան մասին: Այս յայտարարութիւնը յաջորդել է միջուկային փորձարկումներից տուժածներին փոխհատուցում վճարելու Փարիզի մտադրութեան մասին Ֆրանսիայի պաշտպանութեան նախարար Էրվե Մորենի յայտարարութեանը: Այս մասին հաղորդում է «Էխո Մոսկուին»: Ֆրանսիան ինչպէս մինչեւ 1962 թուականին Ալժիրի անկախութիւն ստանալը, այնպէս էլ դրանից յետոյ, Սահարայի Ռեգգան աւանի շրջանում մի քանի տասնեակ միջուկային ռումբ է պայթեցրել: Ալժիրցիների շրջանում զոհերի մասին պաշտօնական տվյալներ չկան, սակայն, ինչպէս յայտարարում են տեղի իրաւապաշտպանական կազմակերպութիւնները, նոյնիսկ հիմա ամէն տարի միջինը 50 մարդ է մահանում, որոնք երբեւէ ճառագայթման են ենթարկուել: Ընդամէնը մօտ 10 հազար մարդ է Ալժիրում տուժել ճառագայթային հիւանդութիւնից կամ նիւթական վնաս կրել միջուկային փորձարկումների հետեւանքով:
  -   Միջազգային