Լիբանանում սպանուել է «Ֆաթհ» շարժման հետախուզութեան նախկին
պետը
24-03-2009 16:04:00 | | Միջազգային
ԲԵՅՐՈՒԹ, 24 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լիբանանի հարաւում գտնուող
փախստականների ճամբարում ռումբի պայթիւնից մարտի 23-ին սպանուել են
Պաղեստինի «Ֆաթհ» շարժման բարձրաստիճան ներկայացուցիչը եւ նրա չորս
թիկնապահները, հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալութիւնը:
Քամալ Մեդաթը սպանուել է ֆուգասի պայթիւնից, որ թաքցված է
եղել այն ճանապարհի եզրին, որի մոտով անցնելիս է եղել «Ֆաթհ»
շարժման անդամի էսկորտը: Միջադէպը տեղի է ունեցել լիբանանեան
ծովափնյա Սիդոն քաղաքից ոչ հեռու:
Քեմալ Մեդաթը Լիբանանում Պաղեստինեան վարչակազմի
ներկայացուցչի տեղակալն էր: Նախկինում նա գլխաւորում է «Ֆաթհի»
հետախուզութիւնը: