Լիբանանում սպանուել է «Ֆաթհ» շարժման հետախուզութեան նախկին<br /> պետը<br />


Լիբանանում սպանուել է «Ֆաթհ» շարժման հետախուզութեան նախկին
պետը

  • 24-03-2009 16:04:00   |   |  Միջազգային
ԲԵՅՐՈՒԹ, 24 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լիբանանի հարաւում գտնուող փախստականների ճամբարում ռումբի պայթիւնից մարտի 23-ին սպանուել են Պաղեստինի «Ֆաթհ» շարժման բարձրաստիճան ներկայացուցիչը եւ նրա չորս թիկնապահները, հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալութիւնը: Քամալ Մեդաթը սպանուել է ֆուգասի պայթիւնից, որ թաքցված է եղել այն ճանապարհի եզրին, որի մոտով անցնելիս է եղել «Ֆաթհ» շարժման անդամի էսկորտը: Միջադէպը տեղի է ունեցել լիբանանեան ծովափնյա Սիդոն քաղաքից ոչ հեռու: Քեմալ Մեդաթը Լիբանանում Պաղեստինեան վարչակազմի ներկայացուցչի տեղակալն էր: Նախկինում նա գլխաւորում է «Ֆաթհի» հետախուզութիւնը:
  -   Միջազգային