Չինաստանում ձերբակալուել են աւելի քան 90 տիբեթցի վանականներ<br />


Չինաստանում ձերբակալուել են աւելի քան 90 տիբեթցի վանականներ

  • 23-03-2009 17:21:00   |   |  Միջազգային
ՊԵԿԻՆ, 23 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՉԺՀ ոստիկանութիւնը մարտի 22-ին երկրի հիւսիսում աւելի քան 90 տիբեթցի վանականների է ձերբակալել ոստիկանական տեղամասի վրայ յարձակման համար: Մօտաւորապէես հարիւր մարդ է գրոհել տիբեթցիներով բնակեցուած Գոլոկի պրեֆեկտուրայի Լագյաբ քաղաքի ոստիկանական տեղամասը: Ամբոխը շրջապատել է ոստիկանութեան շէնքը եւ սկսել յարձակուել փողոց դուրս գալու փորձ անող իրաւակարգի պահապանների եւ պաշտօնեաների վրայ: Իշխանութիւնների մի քանի ներկայացուցիչներ վիրաւորուել են: Հաղորդւում է, որ ոստիկանութիւնը ձերբակալել է յարձակման վեց մասնակիցների, 89 մարդ իրենք են յանձնուել ոստիկանութեանը: Ձերբակալուածների մեծ մասը Ragya վանքի վանականներ են: Ոստիկանութիւնը շարունակում է կարգազանցների որոնումները, որոնք հասցրել են հեռանալ դէպքի վայրից: Ինչպէս հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը, անկարգութիւնների պատճառ են դարձել ոմն Չժասի Սանուի անհետացման մասին լուրերը, որը քաղաքում քարօզում էր ՉԺՀ-ից Տիբեթի ինքնավար շրջանի անկախութեան յռչակում: Ոստիկանները նրան ձերբակալել են, աւելի ուշ քաղաքում լուրեր են տարածուել, թէ տղամարդը անհետացել է:
  -   Միջազգային