ԱՄՆ-ում աւիավթարի հետեւանքով զոհուել է 17 մարդ<br />


ԱՄՆ-ում աւիավթարի հետեւանքով զոհուել է 17 մարդ

  • 23-03-2009 17:20:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 23 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 22-ին ամերիկեան Մոնտանայի նահանգում Pilatus PC12 մարդատար ինքնաթիռի աղէտի հետեւանքով 17 մարդ է զոհուել, այդ թւում` երեխաներ: Այս մասին հաղորդել է ԱՄՆ-ի աւիացիայի դաշնապետական վարչութիւնը: «Նախնական տուեալներով, Բյութ քաղաքի մօտ ինքնաթիռի աղէտի հետեւանքով զոհուել է 17 մարդ: Ինքնաթիռը Կալիֆորնիայից թռչում էր Բոուզման (քաղաք Մոնտանայի նահանգում), սակայն օդաչուն փոխել է թռիչքի ծրագիրը եւ ուղեւորուել Բյութ»,- ասել է վարչութեան ներկայացուցիչ Մայք Ֆերգուսը` աւելացնելով, որ ինքնաթիռը ջախջախվել է վայրէջքի ժամանակ, երբ 150 մ էր մնում հասնելու թռիչքագոտուն: Ըստ ամերիկեան ԶԼՄ-ների տուեալների, աղէտից զոհվածների մեծ մասը երեխաներ են:
  -   Միջազգային