ԱՄՆ-ը փորձարկել է թռչող աւտոմեքենայ<br />


ԱՄՆ-ը փորձարկել է թռչող աւտոմեքենայ

  • 20-03-2009 15:36:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ԵՈՐՔ, 20 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ամերիկեան Նյու Եորքի նահանգի Օրանժի օկրուգում հաջողութեամբ փորձարկվել է թռչող աւտոմեքենայ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Աւտոմեքենան իր հեղինակներից ստացել է Terrafugia Transition անուանումը: Ըստ սարքն ստեղծողներից մէկի` Կարլ Դիտրիխի, Terrafugia Transition-ն ծալվող թեւերով աւտոմեքենայի առաջին մոդելն է: «Նման ավտոմոբիլի ստեղծումը յեղափոխութիւն է անձնական տրանսպորտի ոլորտում»,- վստահ է Դիտրիխը: Մեքենան ի վիճակի է մէկ բաք վառելիքով յաղթահարել 640 կմ օդային տարածութիւն: Ընդ որում, ճանապարհի իւրաքանչիւր 50 կմ համար ծախսում է 1 գալլոն (3,8 լիտր) վառելիք: Օդում աւտոմեքենան զարգացնում է ժամում 184 կմ արագութիւն: Վայրէջքից յետոյ չորս անիվներ ունեցող Terrafugia Transition-ի թեւերը 15 վայրկեանում ծալվում են, եւ նա արդէն իբրեւ երկտեղանի աւտոմոբիլ կարող է խառնուել քաղաքային ավտոհոսքին: Terrafugia Transition-ն ստեղծողները համոզուած են, որ արդէն 2011 թուականին հնարաւոր կլինի սկսել նրա զանգվածային արտադրութիւնը: Ներկայումս թռչող աւտոմեքենայի արժէքը կազմում է 194 հազար դոլար:
  -   Միջազգային